Մանչեստրի սինագոգում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա, որտ ստացած վնասվածքներից մահացել է։
Իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական հարձակում։ Ձերբակալված երկու անձ կա:
Հարձակվողի ինքնությունը հայտնի է իշխանություններին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով տեղեկություն չի հրապարակվում: Հայտնի է, որ նա մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, նաև դանակահարել մի քանիսին:
Ծխականները կարողացել են ոստիկանության օգնությամբ կանխել նրա մուտքը սինագոգ: Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը, որը Կոպենհագենում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդհատել է այցը և վերադարձել երկիր: