ՎՎարդուհի Հարությունյան

Սթրամերն ընդհատել է այցը Կոպենհանգեն Մանչեսթրի սինագոգներից մեկում տեղի ունեցած հարձակման պատճառով

Սթրամերն ընդհատել է այցը Կոպենհանգեն Մանչեսթրի սինագոգներից մեկում տեղի ունեցած հարձակման պատճառով

Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը ծանր վիրավորվել են:

Կասկածյալը մեքենան վարել է սինագոգի մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ, որից հետո սկսել է դանակահարել հավաքվածներին: Կասկածյալը զոհվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կրակոցներից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթրամերը, որը Կոպենհագենում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդհատել է այցը և վերադարձել երկիր: Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում