Գնունու շուկայի՝ ապօրինի կրպակներից օրեր առաջ ազատված հատվածը կբարեկարգվի ու կվերադարձվի հետիոտնին: Ապամոնտաժված կրպակներն այնտեղ հայտնվել էին ապօրինի: Տարածքում մնացած մյուս կրպակների դեպքում իրավական որոշակի խնդիրներ կան. դրանք կապամոնտաժվեն, երբ վարձակալության իրավունքը դադարեցվի և կրպակները տեղափոխվեն այլ տարածք:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան