Վարչապետը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Ելույթում երկրի ղեկավարն ընդգծել է՝ այս ոլորտում մենք ունենք լրջագույն և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: «Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաև սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Ոլորտի խնդիրների թվում նա առանձնացրել է նաև ավազի արդյունաբերության ոլորտում թափանցիկությունը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: