Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում տնկեցինք շուրջ 500 հասուն ծառեր և մշտադալար թփեր՝ ձևավորելով նոր ու կանաչ միջավայր երևանցիների համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
« Նորք-Մարաշում վերակառուցել ենք նաև Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը, որտեղ մեր երեխաները հնարավորություն ունեն խաղալ նոր ու բարեկարգ պայմաններում:
Բացի այդ, Երևանում կավելանա ևս մեկ շների համար նախատեսված զբոսայգի»,- նշված է գրառման մեջ: