Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը Կոպանհագենում համախմբել է չորս տասնյակից ավելի երկրների ղեկավարների՝ քննարկելու Ուկրաինայի հարցն ու ընդհանուր անվտանգության իրավիճակը: Ելույթներում հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու, Կիևին ավելի շատ զենք մատակարարելու մասին:
Եվրոպացի պաշտոնյաները երկկողմ հանդիպումների ընթացքում նաև ողջունել են խաղաղության հարցում հայ-ադրբեջանական առաջընթացը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։