ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին:
«Եվ այսպես, ֆիքսենք.
Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Կտրիճ Ներսիսյանի ու կոմունիստների քաղաքական ինցեստի արդյունքում քաղաքապետ դարձած Վարդանիկը, Գյումրիի խնդիրներով զբաղվելու փոխարեն, ամենօրյա ռեժիմով քարոզներ է կարդում ընդդեմ Հայաստանի անկախության:
Բայց սա տարօրինակ չէ. իրեն հենց դրա համար էլ ծնել են իր տերերն ու տիրոջ տերերը:
2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը:
Իսկ «շան տղա» արտահայտությունը չարաշահողներին, թերևս, դնչկալ հագցնելու ժամանակն է եկել»,- մասնավորապես գրել է Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Կարեն Սարուխանյանի խնդրանքով վարչապետը ևս անդրադարձել էր Վարդան Ղուկասյանի հայտարարություններին և նշել, որ դրանց առաջինը գյումրեցիները պետք է գնահատական տան
«Մյուսները նույնպես գնահատական պիտի տան: ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից, քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որով կարելի է և կիրառելի է ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»:
Հարցուպատասխանից անմիջապես հետո Վարդան Ղուկասյանը հրավիրել էր հրատապ ասուլիս և ըստ էության կրկնել նախորդ օրերի ասելիքն ու Միութենական պետութան վերաբերյալ իր դիրքորոշումը: Ղուկասյանն ասուլիսում նաև հայտարարել էր, թե Գյումրին իր կյանքով ու արյունով է սարքված: