Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում է: Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի, նաև արտերկրի գործընկերների հետ:
Երկկողմ հանդիպումների առանցքում են եղել Վաշինգտոնյան պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Մակրոնը, նաև Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը:
Փաշինյանը մասնակցել է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին: