ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Պաշտպանության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Արզնի» ռազմական օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնը համախմբում է ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական: Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնելու նախ՝ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, բուհերը և լաբորատորիաները:
Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով են ներկայանալու անհատ ավիամոդելավարները, ապա նաև գործող խմբակները, բուհերն ու լաբորատորիաները:
Միջոցառման մուտքն ազատ է: Փառատոնին ներկա լ;ինելու համար տրամադրվում է անվճար ավտոբուս, որից օգտվելու համար անհրաժեշտ է պարտադիր լրացնել հայտ՝ հետևյալ հղումով: Ավտոբուսը ժամը 11:00-ին կշարժվի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից: