ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը RISE 2025 համաժողովի շրջանակում հանդիպել է Սերբիայի` կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ: Այս մասին տեղեկացրել է ԱՍՀ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում, աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նախարար Թորոսյանը նաև մասնակցել է RISE 2025 համաժողովի` «Կանանց տնտեսական հզորացում» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով՝ ընդգծելով կանանց տնտեսական ու քաղաքական անկախության խթանման կարևորությունը, ներկայացրել այս ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը:
Արսեն Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հետ: