Հոկտեմբերը Հայաստանում հռչակվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում էլ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդությունն է:
«Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ մեր երկրում վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը:
Վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է:
Կրծքագեղձի չարորակ նորագոյացության դեպքում վիրահատությունը, ճառագայթային թերապիան, ինչպես նաև որոշ թանկարժեք դեղեր տրամադրվում են պետական պատվերի շրջանակում:
Այս ամիսը հիշեցնում է բոլոր կանանց՝ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը՝
-
անցկացնել կանոնավոր զննություններ.
-
իմանալ ինքնազննման քայլերը.
-
խրախուսել մտերիմներին անցնել ստուգումներ:
Եկե՛ք միասին բարձրացնենք իրազեկվածությունն ու աջակցենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին` հիշեցնելով, որ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր»,- նշվում է հաղորդագրությունում: