Խորհրդարանը քննարկել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Արսեն Թորոսյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Հռիփսիմե Հունանյանին:
Թեկնածուն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, պատասխանել հարցերին, որոնք հիմնականում առնչվել են իր կրթությանը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան