Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։
Կհանդիպենք, երբ կհանդիպենք»,-նշել է նա։
Կոստանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023-ի հուլիսին։