Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն: Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան, և կարող եմ ապացուցել՝ ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը կա: Կարող են ասել՝ դա միջանցք է, որ տանում է դեպի Զանգեզուր, ասում են, թող ասեն, Հայաստանի մասին չի դա:
Անուն են ուզում դնել, մենք պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է։ Հազար ներողություն, կարող է որոշեն անուն դնեն Ալբերտ Էյնշտեյն, թող դնեն, դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի, ես թուղթ ունեմ ստորագրած: Մեր երկրի տարածքում կա TRIPP ուղի, և մեր երկրի տարածքում կա «Խաղաղության խաչմերուկ»: «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ: Այդ թեման եկեք համարենք փակված»,- ասաց նա: