Ազգային ժողովի նախագահը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու իրավական հիմք չի տեսնում: Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ ինքն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ առաջարկել, որ ինչ-որ լուծում գտնեն և քննարկեն՝ իրավական առումով ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն: Քոչարյանը, մինչդեռ, ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե ժամկետի խախտում չկա:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան