Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։59-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզուց Ծովագյուղ գնացող ճանապարհի երթևեկելի մասում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել կոտրված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Երթևեկությունը վերականգնվել է։