Ստրասբուրգում վարչապետ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում: Երկրի ղեկավարը ներկայացրել է, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը Հայաստանում ընտրությունը կեղծելու փորձ անգամ չի արել, նշել, որ դեռևս խնդիր է որոշ կուսակցությունների կողմից կիրառվող ընտրակաշառքի պրակտիկան: Փաշինյանը հիշեցրել է, որ 44-օրյայից հետո հիբրիդային պատերազմի թիրախում Հայաստանի պետականությունն էր և անկախությունը, սակայն հենց ժողովրդավարությունն էր, որ փրկել է մեր պետականությունը: Նա խոսել է նաև հաստատված խաղաղության մասին, բարձր գնահատել նախագահ Թրամփի դերը այդ գործում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում: