Եվրամիության երկրները պատրաստ են մասնակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ողջունում եմ Մերձավոր Արևելքում պատերազմի կարգավորման Թրամփի ծրագիրը։ Կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրան։ ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ծրագրի իրականացման գործում»,- նշել է ԵՀ ղեկավարը:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորումը երկու ժողովուրդների համար «երկու պետության» ստեղծման սկզբունքով մնում է միակ կենսունակ տարբերակը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ևս պաշտպանել են Եվրահանձնաժողովի ղեկավարի դիրքորոշումը: