Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է պարենային անվտանգության, արդյունաբերության, էներգետիկայի, թվայնացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ուղղություններով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցերի: