«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-22:00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: