ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ժամանել է Չիկագո և սկսել ձերբակալությունները՝ հետևելով կարգուկանոն հաստատելու նպատակով քաղաքում ազգային գվարդիա տեղակայելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը` հաղորդում է ABC 7-ը։
«Մաքսային և սահմանապահ պաշտպանության ուժերը կիրակի մտել են Չիկագոյի կենտրոն՝ ձերբակալելով բազմաթիվ մարդկանց»,- նշում է լրատվականը։
Իլինոյսի նահանգապետ Ջեյ Պրիցկերը մեղադրել է ներգաղթի ծառայության գործակալներին տեղի բնակիչներին վախեցնելու համար՝ նշելով, որ նրանք զինված են եղել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում պատերազմել Չիկագոյի հետ` չնայած իր վերջին սոցցանցային գրառմանը, որում նա քաղաքը պատկերել է ապոկալիպտիկ լույսի ներքո և ակնարկել առաջիկա պատերազմի մասին։ «Մենք չենք պատրաստվում պատերազմել։ Մենք պատրաստվում ենք կարգուկանոն հաստատել մեր քաղաքներում»,- ասել է նախագահը։