Երևան.am կայքում արդեն կարելի է առցանց հետևել, թե ինչ աշխատանքներ է կատարում քաղաքապետարանը: Գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ դիմելով երևանցիներին: Նիստում զեկուցվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ մետրոպոլիտենը ստացել է 8 տեխնիկական գնացքների անվազույգեր, ինչը վերջին 30 տարում առաջին ձեռքբերումն է: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման աշխատանքներն ավարտված են, տեղադրվել է 394 լեդ լուսարձակ:
Նիստի մյուս մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: