2030 թվականից Չինաստան ռուսական գազի մատակարարումները կհասնեն տարեկան մինչև 110 միլիարդ խորանարդ մետրի։ «Սիբիրի ուժ 2» խողովակաշարի կառուցման հուշագիրը ստորագրված է: Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ սա ոչ թե իրական գործարք է, այլ քաղաքական ժեստ՝ Պեկին-Վաշինգտոն լարվածության համապատկերում: Կարծիք կա նաև, որ Ռուսաստանը եվրոպական շուկային այլընտրանք է փնտրում, քանի որ 2027-ից Եվրոպան իսպառ հրաժարվելու է ռուսական գազից:
Մանրամասները՝ ռեպորտաժում: