«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ․Սևակի փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի, Քանաքեռցու, Աղասու, Քանաքեռի 1-ին և 2-րդ փողոցների, Քանաքեռի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ը` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 41, 53 բազմաբնակարան շենքերի, Լազյան փողոցի թիվ 32-37 բազմաբնակարան շենքերի, Գ․Նժդեհի փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Խորենացու փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի և նշված փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը`Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրի գազասպառողների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը` Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։