Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման աշխատանքներն ավարտված են: Տեղադրվել են 394 LED տիպի լուսարձակներ, մոնտաժվել են 6100 մետր հոսանքի նոր մալուխներ, տեղադրվել է մի համակարգ, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել լուսարձակների անհատական կառավարումը: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ սա քաղաքապետարանի կարևոր ծրագրերից մեկն է, և որ այս լուսավորությամբ թամանյանական գլուխգործոցը նոր շունչ է ստացել:
«Այս տեսակ աշխատանքները Երևանի քաղաքապետարանի համար պետք է լինեն շարունակական»,- ասաց Ավինյանը:
.jpg)