Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Նյու Յորքից և կից գրել․ «Մի քիչ քայլեցինք Նյու Յորքի փողոցներում»։
Զբոսանքի ժամանակ վարչապետին ուղեկցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և հայկական պատվիրակության այլ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27 աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ ունեցել ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշի հետ: