Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներին ու հակընդդեմ առաջարկ արել.
«Առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից՝ որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ և ղեկավարներ, նաև ընտրակեղծարարներ, առաջարկում եմ, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի, որովհետև մի կուսակցություն է, որը 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը, հետո կխոսենք։ Մենք կհեռանանք իշխանությունից այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմն ընտրություններն են։ Եթե իմ ասածները սխալ լինեին, Սերժ Սարգսյանը չէր հեռացվի իշխանությունից, էլ չեմ ասում էն բազմաթիվ գույքերը, որ Ռոբերտ Քոչարյանից և իր ընտանիքից պահանջում է դատախազությունը, որը գումարային 200 միլիոն դոլար է լինում, ու ինքը մուծվելու է դա, ձև չունի»։