ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):
«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,- նշվում է հաղորդագրությունում: