Երևանը գործընկեր քաղաք Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր:
Քաղաքապետարանի պատասխանատուները Ֆրանսիական Նիս քաղաքի իրենց գործընկերների հետ ունեցել են երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են կանաչապատման ոլորտի օրակարգային հարցերը: