Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 20 ընտանիքի (59 անձի) նվիրատվությամբ տրամադրվել է 22 բնակելի տարածք։ Այս մասին տեղեկացնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից:
Ներկայումս շրջանառության մեջ է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» ՀՀ կառավարության երկու որոշման նախագիծ, ևս մեկը գտնվում է քննարկման փուլում։
Նախագծերի ընդունման արդյունքում նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 13 ընտանիքի (21 անձի) կհատկացվի 13 բնակելի տարածք։
Տրամադրված բնակելի տարածքները գտնվում են՝
-
ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1,
-
Արարատի մարզ, գ․ Դարբնիկ, Անդրանիկի 2,
-
ք․Երևան, Շիրակի 2/32 և Մոլդովական 29/1 հասցեներում։