«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-5-51, /Մ-3/ - Միխայլովկա - /Մ-3/ ճանապարհի առաջին 2 կիլոմետրը։
«Ճանապարհն անցնում է Լոռու մարզի Միխայլովկա բնակավայրով։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային աշխատանքներ, կառուցվում են մայթերը, ավարտական փուլում են ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքները։ Մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը պատրաստ է ծածկի կոնստրուկցիաները տեղադրելու համար»,- գրված է հաղորդագրությունում։