Սեպտեմբերի 25-ին` ժամը 03։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն: