Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ։ Հաստատության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին և պայմանների բարելավման հնարավորություններին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Այցի ընթացքում քննարկվել են նաև երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանն ու վերջիններիս լավագույն շահի ապահովմանը, ինչպես նաև նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր։