Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալի ավելացման համար՝ գեներատորների ձեռքբերման նպատակով:
Կառաբարության որոշման համաձայն՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցին կից տարածքում ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: