Այսօր Տաշքենդում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 36-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն, Հայաստանի պատվիրակության ղեկավար և հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի անդամ Լևոն Ազիզյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով ԱՊՀ երկրների համատեղ ջանքերը կլիմայի փոփոխության և հաճախակի դարձած էքստրեմալ երևույթների պայմաններում:
Նա ընդգծել է ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման կարևորությունը:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիդրոօդերևութաբանության, կլիմայական ծառայությունների և ռիսկերի կանխարգելման ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը: