Պետական միջոցներով վերականգնվում է Սյունիքի խորհրդանիշերից մեկը: Վայոց ձորի և Սյունիքի մարզերը կապող հուշարձանը, որն ավելի հայտնի է Սիսիանի զանգեր անվամբ, եղանակի պատճառով պարբերաբար վնասվել է: Պահպանության ծառայությունը վերականգնման համար 13 միլիոն դրամ է հատկացրել: Նախատեսվում է, որ հուշարձանը կատարյալ տեսքի կբերվի արդեն երկու ամսից:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան