Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն մեծ հնարավորություններ է տեսնում Հայաստանի հետ խաղաղության համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնում երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հարավային Կովկասը թևակոխում է պատմական նոր դարաշրջան։ Ամիրբեկովն ընդգծել է, որ ըստ փաստաթղթի՝ կողմերը փոխադարձաբար հրաժարվում են տարածքային պահանջներից: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
«Տարածաշրջանում երկարատև խաղաղության մեծ հնարավորություններ են բացվում։ Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառուցումը կարևոր քայլ կլինի, այն կապող օղակ կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև»,- հավելել է Ամիրբեկովը։ Նրա խոսքով՝ դա խաղաղության նախագիծ է, որից կշահի ամբողջ տարածաշրջանը:
Մանրամասները՝ տեսաշարում: