ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-23-ը:
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, շորթման, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու:
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ ավտոմեքենայի գողության։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 23 ավտովթար․
29 մարդ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։