Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարի աքսելերացիոն ծրագիր իրականացնելու նպատակով ներգրավվել է միջազգային աքսելերացիոն կազմակերպություն։
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ «Ներուժ 6.0»-ի աքսելերացիոն ծրագիրը կիրականացնի համաշխարհային ճանաչում ունեցող Plug and Play կազմակերպությունը։
«Վեց օրվա ընթացքում ծրագրի մասնակից ստարտափները հնարավորություն կունենան աշխատել Plug and Play-ի փորձառու մասնագետների հետ:
Մասնակիցները կստանան գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են բիզնեսի կայուն աճի համար՝ սկսած շուկայի ուսումնասիրությունից և ռազմավարությունների մշակումից մինչև վաճառքների արդյունավետ կազմակերպում, ներդրողների հետ համագործակցություն և ուժեղ բրենդի կառուցում»,- ասված է հաղորդագրությունում։