21-րդ դարում, երբ ամենաարագը վաճառվում են շենքերի բարձր հարկերի բնակարանները և բարձրությունն այլևս սեյսմիկ առումով վտանգ չէ, Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործող որոշ սահմանափակումներ արդեն հնացած են:
Ոլորտային գերատեսչությունը փոփոխություններ է նախաձեռնել գործող կարգերում, որոնց համաձայն՝ դպրոցների և հիվանդանոցների 3 հարկի փոխարեն շեմը կբարձրացվի համապատասխանաբար 5 և 9 հարկի:
Կան տեսակետներ, որ նույնիսկ կարիք չկա կոնկրետ հարկ սահմանելու և այդ հարցը պետք է հիվանդանոցների դեպքում թողնել պահանջարկին: Այս տեսակետի հիմքում նաև հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրն է:
Մասնագետները կարծում են, որ շեմ սահմանելուց զատ՝ կարևոր է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի փոփոխությունը: