ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով:
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Անկախությունը մեզ պարտավորեցնում է ամեն օր կառուցել ավելի արդար և զարգացող պետություն։ Այս ճանապարհին Պետական եկամուտների կոմիտեն իր կարևոր առաքելությամբ՝ հարկային և մաքսային համակարգի արդիականացմամբ, բիզնեսի ու քաղաքացիների համար հավասար պայմաններ ապահովելով, ծառայում է մեր երկրի կայունությանն ու բարգավաճմանը։
Մարդակենտրոնությունը, որպես ՊԵԿ գործունեության առանցքային ուղենիշ սահմանելը, ի թիվս այլ գործոնների, թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին լիարժեքորեն զգալ անկախ պետությունում ապրելու բերկրանքը։
Յուրաքանչյուրս մեր ոլորտում հաջողելով՝ նպաստում ենք Հայաստանի հզորացմանն ու համընդհանուր բարօրության ամրապնդմանը։
Կրկին շնորհավորելով մեր պետության կարևորագույն տոնի առթիվ՝ մաղթում եմ ամենայն բարիք, անսասան խաղաղություն և նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։