Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռոբերտ Վահրամի Աբիսողոմոնյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիկտոր Լեոնիդի Բիյագովին՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արման Ռազմիկի Իսրայելյանին՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Գրիգոր Ալեքսանդրի Հակոբյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում: