Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Հ. Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: