Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկները այցելեցին Խոր Վիրապ և Նորավանք: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Խումբը հնարավորություն ունեցավ հիանալ Հայաստանի հրաշալի և գեղատեսիլ բնությունով, պատմամշակութային կոթողներով, էքսկուրսավարի կողմից լսել կարևոր տեղեկատվություն:
Ծրագիրն ուղղված է նաև նպաստելու ջերմ ու ընկերական մթնոլորտ ստեղծելուն, նոր ծանոթություններ ձեռք բերելուն, որը կարևոր է տարեցների ամենօրյա կյանքի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
