«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևան քաղաքի Ազատության 56-ի վթարի հետևանքով Ցամաքաբերդ թաղամասի՝ Իսակովի, Ազատության, Գայի, Մարզպետունու, Նավավարների և Խաչերի փողոցների, ինչպես նաև բուսաբանական այգու տարածքի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարման գրաֆիկը՝ ժամը 07:00-24:00-ը ժամանակավորապես կփոխարինվի մեկ այլ գրաֆիկով՝ ժամը 07:00-15:00-ը: Վթարի վերացման աշխատանքների իրականացումը պայմանավորված է ՏԿԵՆ-ի կողմից տրվելիք ասֆալտի քանդման թույլտվությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: