«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-18:00-ն, կդադարեցվի Ավան-Առինջ 2 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: