Ապարանի թիվ 1 դպրոցի շենքն ապրում է իր վերջին օրերը: 1970 թվականին շահագործման հանձնված այդ կրթարանը գրեթե երբեք չի նորոգվել: Այսօր մասնագետները շենքի նորոգումը համարում են անհույս գործ: Դպրոցն ընդգրկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում, նոր շենքի համար կառավարությունն արդեն հատկացրել է 3 միլիարդ դրամ:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան