Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիր՝ նոր ենթակառուցվածքներով ու մարզական գույքով հագեցած։
Այն կունենա ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։
Ավելի քան 7 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվելու է «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից։
Նկարը պայմանական է՝ գեներացված AI-ով։ Նախագիծը կներկայացվի շուտով։