Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։19-ին։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։