Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր՝ հայտել է Open Caucasus Media-ն՝ վկայակոչելով Նախիջևանում գործող սոցիալական լրատվական էջերից մեկը:
Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում տուգանային հրապարակ։ Ըստ հրապարակման՝ վերջին օրերին Թուրքիայում նախիջևանցի տասնյակ տաքսիստներ են ձերբակալվել:
Վարորդները նշել են, որ թուրքական իշխանությունների որոշման պատճառը Իգդիր–Դիլուջու անցակետի գոտում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքն է։ Նրանք պահանջում են, որ ուղևորներին մաքսակետից Թուրքիա տեղափոխեն թուրքական մեքենաները:
Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։